2013 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությամբ որոշմամբ գրանցված «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԱԱԳ ԱՓԲԸ) պատրաստ է տրամադրել իր ծառայությունը: Ծառայության նպատակն է ՀՀ ռեզիդենտ փոքր և միջին ձեռնարկություններ հանդիսացող արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրումը: Երբ օտարերկրյա գնորդն արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետում չի կատարում իր պարտավորությունը առաքված ապրանքի դիմաց, այս դեպքում ՀԱԱԳ ԱՓԲԸ-ն փոխհատուցում է ֆինանսական կորուստները, այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: