Կալիֆորնիայի համալսարանը Թուրքիայից հետ է կանչել 74 մլն դոլարի ներդրումը

03:07     4 մարտի, 2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հայկական սփյուռքը նախաձեռնել է արշավ, որի շրջանակներում կոչ է անում օտարերկրյա ներդրողներին հետ կանչել իրենց ներդրումները  Թուրքիայից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Daily Sabah լրատվականը`ավելացնելով, որ հայկական համայնքները, որոնք տարիներ շարունակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով քաղաքական ճնշում են գործադրել Թուրքիայի վրա, այժմ անցել են պայքարի տնտեսական միջոցների: Այս քարոզարշավի արդյունքում Կալիֆորնիայի համալսարանն արդեն Թուրքիայից հետ է կանչել 74 մլն դոլարի ներդրում:

Նշենք, որ այս նախաձեռնության հեղինակն ԱՄՆ-ի Հայկական Երիտասարդական ֆեդերացիան է: 


© armedia.am