Մինսկի համաձայնագրերի խախտմանը միջազգային հանրության արձագանքը կլինի խիստ

10:05     4 մարտի, 2015

Մարտի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը` հղում անելով Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, տեսախորհրդակցության մասնակիցներն ընդգծել են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը Մինսկի համաձայնագրի իրականացումն է՝ սպառնալով միջազգային հանրության խիստ արձագանքով՝ վերջինիս խախտման դեպքում:

Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունն իր հերթին տեղեկացնում է, որ արևմտյան տերությունները համաձայնել են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն միայն Մինսկի համաձայնագրերն ամբողջությամբ իրականացվելու դեպքում:

Մինչ այս,  Ուկրաինայի ԱԳՆ-ում արդեն հայտարարել են, որ Մինսկի համաձայանագրերի առաջին կետերի իրականացման ժամկետներն  արդեն խախտվել են, և դա տեղի է ունեցել ոչ ուկրաինական կողմի մեղքով: 


© armedia.am