Իտալիայի վարչապետը կայցելի Մոսկվա

12:42     4 մարտի, 2015

Իտալիայի վարչապետ Մատեո Րենզին մարտի 5-ին կայցելի Մոսկվա, որտեղ նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Մինչ այդ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Րենզին կմեկնի Կիև: 

Կիևում վարչապետը, ըստ ծրագրածի, կհանդիպի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ինչպես տեղեկացնում են Րենզիի մամլո ծառայությունից, այցի ընթացքում նրա ուշադրության կենտրոնում կլինի ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Լիբիայում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը:  


© armedia.am