Սաուդյան Արաբիան մինչև 2040թ. կկառուցի 12-ից 18 միջուկային ռեակտոր

15:58     4 մարտի, 2015

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի` Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ստորագրվել է ատոմային Էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Այս մասին հաղորդում է TACC-ը` հղում անելով կորեական լրատվամիջոցներին:

Վերջինիս փոխանցմամբ այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հարավկորեական կազմակերպությունը Սաուդյան Արաբիայում կկառուցի 2 մլդ դոլար ընդհանուր արժողությամբ SMART տիպի երկու միջուկային ռեակտոր: «Մենք հույս ունենք, որ առաջին պատվերը կստանանք հաջորդ տարվա սկզբին»,-ասել է Հարավային Կորեայի նախագահի քարտուղարության ներկայացուցիչը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան մինչև 2040թ. պատրաստվում է կառուցել 12-ից 18 ատոմային ռեակտոր:

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև, որ Հարավային Կորեան կաջակցի արաբական միապետությանն ատոմային էներգետիկայի մասնագետների պատրաստման հարցում: Այդ նպատակով Սեուլի օգնությամբ Սաուդյան Արաբիայի համալսարաններից մեկում նախատեսվում է ատոմային էներգետիկայի բաժին բացել:

 


© armedia.am