Ղազախստանը ապադոլարացման քաղաքականություն է վարում

18:27     4 մարտի, 2015

Այսօր Ղազախստանի Ազգային բանկը ներկայացրել է ապադոլարացման իր ծրագիրը: Ազգային տնտեսությունում ապադոլարացման ծրագիրը հաստատվել է 2015-2016 թվականների համար: Այն համաձայնեցվել է Ղազախստանի կառավարության հետ և հաստատվել է Ազգային բանկի ղեկավարության կողմից: Ծրագիրը հիմնված է երեք ուղղությունների վրա. առաջինն ուղղված է երկրում մակրոտնտեսական կայունություն հաստատելուն, երկրորդը՝ ոչ կանխիկ վճարումների համակարգի զարգացմանը և ստվերային տնտեսության կրճատմանը, երրորդ ուղղությունը վերաբերում է արտարժույթի նկատմամբ  տեղական արժույթի՝ թենգեյի արժևորմանը:


© armedia.am