Human rights watch-ը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների քննադատությամբ

21:12     4 մարտի, 2015

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին Եվրոպական անդրանիկ խաղերի նախաշեմին ազատ արձակել քաղբանտարկյալերին, ովքեր բանտերում են կեղծ մեղադրանքներով:

Այսօր, երբ Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է ընդամենը 100 օր, Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների քննադատությամբ հանդես են եկել Human rights watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունները:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին իր զեկույցում Amnesty International-ը տեղեկացնում է, որ «Ադրբեջանում կա առնվազն 22 բանտարկյալ, ում ներկայացվել է կեղծ մեղադրանք»: Այս հարցին անդրադաձել է նաև Human rights watch-ը: Վերջինս հանդես է եկել Ադրբեջանում թմրանյութերի և զենքի պահպանության, հարկերից խուսափելու, խուլիգանության և նույնիսկ պետական դավաճանության կեղծ մեղադրանքներով դատական գործերի քննադատությամբ:

Կազմակերպությունը կոչ է արել Եվրոպական երկրներին հանդես գալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման քննադատությամբ: «Բաքուն պետք է հասկանան, որ եվրոպական երկրները խաղերի բացման արարողությանը բարձր մակարդակի պատվիրակություններ չեն ուղարկի Ադրբեջան, քանի դեռ այդ բանտարկյալները ազատ չեն արձակվել»,-նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ հունիսի 12-28-ը Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերը իշխանությունների կողմից լայնորեն օգտագործվում են ադրբեջանական ավտորիտար վարչակարգի շուրջ պատկերացումները մեղմելու համար:


© armedia.am