Աճուրդը սկսվել է մարտի 4-ին: Հնդկաստանի կառավարությունը հուսով է դրանից վաստակել շուրջ 10 մլրդ դոլար, հաղորդում է d-russia.ru-ն:
Ութ հավակնորդ ընկերություններ արդեն կատարել են իրենց մուծումները, որոնց չափը չի հաղորդվում: Մասնակիցների թվում են հնդկական խոշորագույն օպերատորներ Bharti Airtel Ltd-ը և Vodafone Group Plc, որոնք համատեղ սպասարկում են ավելի քան 300մլն օգտատիրոջ: Աճուրդին մասնակցում է նաև Հնդկաստանի համար երկու մեծահարուստը` Մուկեշ Ամբանին: Նա մտադիր է հաճախականություն ստանալ իր սեփական Reliance Jio Infocomm Ltd. ինտերնետ- և տելեկոմ-օպերատորի համար:
Փորձագետները գտնում են, որ մրցակիցները պատրաստ են աճուրդի ժամանակ ծախսել 14,5 մլրդ դոլար: Արդյունքները կհայտարարվեն Գերագույն դատարանի կողմից մարտի 26-ին: