Հայաստանի և Լիտվայի արդարադատության նախարարությունների միջև Երևանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Լիտվայի արդարադատության նախարար Յոուզաս Բերնատոնիսը:
Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են արդյունավետ համագործակցություն ծավալել քրեական և քաղաքացիական դատավարության ոլորտներում, նաև նոտարիուսին, դատական կատարողներին, իրավաբանական անձանց գրանցմանը վերաբերող հարցերում: