«Made in China»-ն կդառնա որակյալ

17:27     5 մարտի, 2015

Չինաստանը 2015 թվականին նախատեսում  է 7 տոկոս տնտեսական աճ գրանցել, այդ նպատակով կավելանա պետական ծախսերի ծավալը:

Կարճաժամկետ հեռանկարում տնտեսական քաղաքականություն մշակողները ցանկանում են զարգացնել այնպիսի տնտեսություն, որտեղ ավելի կայուն կլինի անշարժ գույքի շուկան և պարտքը կդառնա չափավոր, ինչն էլ թույլ կտա զարգացնել արդյունաբերական հնարավորությունները: Որպես երկարաժամկետ ծրագիր, որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, որի ներքո  կառուցվածքային փոփոխությունները կտանեն դեպի սպառման ծավալների բարձրացման՝ ի հաշիվ արտահանման և ներդրումների:

Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերությանը, վարչապետ Լին ասել է, թե իրենք կշարունակեն զարգացնել «Made in China»-ի քաղաքականությունը, սակայն այս դեպքում՝ շեշտը դնելով ոչ թե քանակի, այլ որակի վրա (աղբյուրը՝ reuters.com):


© armedia.am