Թուրքիայի գյուղատնտսությունը հայտնվել է ծանր վիճակում

13:45     5 մարտի, 2015

Թուրքիայում անբարենպաստ եղանակային պայմանները մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: Սա էլ պատճառ է հանդիսացել մրգի ու բանջարեղենի գների կտրուկ բարձրացման համար: Անբարենպաստ եղանակային պայմանները վնաս են հասցրել ոչ միայն բաց դաշտերին, այլև  ջերմոցային տնտեսություններին: Ամենաբարձր գինը  գրանցվել է սոյայի համար, որն ունեցել է 166-233 տոկոսի գնաճ:

«Ստամբուլի միրգ – բանջարեղենային բրոքերներ և վաճառողներ» հիմնադրամի նախագահ Բուրհան Էրը  ասում է, որ գների աճը կարելի է բացատրել երկու պատճառով: Առաջինն այն է, որ նորմալ շուկայական պայմաններում, երբ առաջարկը գերազանցում է պահանջարկը, գները բնականաբար բարձրանում են: Երկրորդ պատճառն այն է, որ շուկայի ազատությունը չսահմանափակելու համար գների վերահսկման ստուգումներ չեն իրականացվում:  


© armedia.am