Լույս է տեսել «Ղազախստանի նախաձեռնություններ» գիրքը

16:38     5 մարտի, 2015

«Ղազախստանի նախաձեռնություններ» գիրքն արդեն հինգերորդ հրատարակությունն է, որ լույս է տեսնում Հայաստանում «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ համագործակցությամբ` Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ: Նախորդ համատեղ հրատարակություններում  լուսաբանվել է Ղազախստանի պատմությունը և հասարակական-քաղաքական կյանքը, երկիր, որի հետ Հայաստանին կապում է բազմամյա բարեկամությունն ու խորհրդային ընդհանուր անցյալը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ղազախստան պետական փոխհարաբերություններին, Ղազախստանում հայկական համայնքին, երկրի մշակույթին, սովորույթներին, կենցաղին, մշակութային ժառանգությանը, հանդուրժողականության և ազգային համաձայնության այսօրվա ավանդույթներին, որոնցով իրավամբ հպարտանում է ժամանակակից Ղազախստանը:

Ընթերցողների մոտ առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր վերջին գիրքը, որը կոչվում է «Ղազախստան. հաջողության գաղտնիքները»: Ղազախստանի ամենակարևոր քաղաքական հաջողություններից մեկը, գրքի հեղինակաների կարծիքով, այս երկրի նախաձեռնողականությունն է: Ղազախստանի  կողմից առաջ քաշվող միջազգային նախառենությունները, իրոք, դառնում են փարոս, դեպի որն են ուղղվում շատերի հայացքներն աշխարհի տարբեր երկրներից:

«Ղազախստանի նախաձեռնություններ» գիրքը պատմում է  նշանակալի այնպիսի միջազգային նախագծերի մասին, ինչպիսիք են Համաշխարհային և ավանդական կրոնական առաջնորդների համագումարը, «Աշխարհն առանց ատոմային զենքի» նախաձեռնությունը, Աստանայի տնտեսական ֆորումը և այլն: Գրքում կան մեծ թվով բացառիկ նյութեր առաջին ձեռքից, որոնք կստիպեն ընթերցողին նորովի նայել այս հեռավոր, բայց միևնույն ժամանակ մոտ երկրին:

«Ղազախստանի նախաձեռնություններ» գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար, յուրաքնչյուրն այնտեղ կարող է իր համար ինչ-որ առանձնահատուկ մի բան գտնել: Գիրքը կտարածվի անվճար, հայերեն և ռուսերեն լեզուներով:

Բոլոր ցանկացողները կարող են գիրքը ձեռք բերել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ գրասենյակում՝ անվճար: Ցանկության դեպքում նախատես զանգահարեք «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ գրասենյակ (010) 52 84 72 հեռախոսահամարով:


© armedia.am