Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Պոլտավայում

10:10     6 մարտի, 2015

Ուկրաինայի հայերի միության կազմակերպած միջոցառումների շրջանակում Պոլտավայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել:

Աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցադրության մեջ ներառվել են փաստաթղթեր, լուսանկարներ, ականատեսների վկայություններ, նյութեր համաշխարհային մամուլից և այլն:


© armedia.am