«Նորմանդական քառյակն» այսօր կհանդիպի Բեռլինում

11:05     6 մարտի, 2015

Բեռլինում այսօր կկայանա «Նորմանդական քառյակի» ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը: Օրակագում Մինսկի պայմանավորվածությունների կատարման առաջընթացի քննարկումն է:

Քառյակի հանդիպման մասին որոշումն ընդունել են չորս երկրների ղեկավարները (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա): Օրակարգը որոշվել է մարտի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հեռախոսազրույցի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղվելով ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի խոսքերին:

Հանդիպման նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ հանդիպման նախօրեին կա բռնության զգալի նվազեցում Ուկրաինայի հարավում, սակայն դժգոհություն է հայտնել Մինսկի պայմանավորվածությունների կյանքի կոչման տեմպերից:

 Հիշեցնենք, որ Ուկրաինան և ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն հայտարարում են զորքերի հետ քաշման մասին, սակայն հրադադարի խախտումներ դեռևս գրանցվում են:

Կողմերի միջև անհամաձայնությունները պահպանվում են: 


© armedia.am