Բարբառի և ազգագրության ուսումնասիրության կենտրոն Արցախում

18:17     6 մարտի, 2015

2014 թվականին արցախյան բարբառի և ընդհանրապես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման առումով նոր թափ է ստացել գիտահետազոտական գործունեությունը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությանը կից ստեղծված «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոնի» գործունեության մեկնարկով: Այս մասին լրագրողներին է հայտնել գերատեսչության ղեկավար Նարինե Աղաբալյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը:

Ակտիվ ընթացք է տրվել նաև բանահավաքչական և բարբառային նյութերի հավաքագրման աշխատանքներին։ Այդ նպատակով համագործակցություն է սկսվել Արցախի ու ՀՀ բուհերի և տարբեր գիտական կենտրոնների ու հաստատությունների հետ: Աշխատանքներ են տարվում համահավաք մատենագիտության ստեղծման ուղղությամբ:


© armedia.am