«Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ և չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-ասել է երգչուհին՝ ավելացնելով, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում և նույն ժամին:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 6-ին, Երևանի Մարզահամերգային համալիրում նախատեսված Իրինա Ալեգրովայի մենահամերգը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ է հայտարարվել: