Նոր հայց Կատալոնիայի իշխանությունների դեմ

01:12     7 մարտի, 2015

Իսպանիայի կառավարությունը կդիմի երկրի Սահմանադրական դատարան Կատալոնիայի իշխանությունների դեմ հայցով: Այն վերաբերվում է Կատալոնիայի` արտաքին քաղաքական գործունեության մասին օրենքին: Այս մասին հաղորդում է Րիա Նովոստին:

Հիշեցնենք, որ ինքնավար մարզի խորհրդարանը 2014թ. նոյեմբերի 28-ին հաստատեց Կատալոնիայի արտաքին քաղաքական գործունեության մասին օրենքը, որը վերաբերում էր նաև ԵՄ հետ հարաբերություններին: Այս փաստաթուղթը Արթուր Մասի կառավարության որակմամբ ևս մի քայլ է դեպի «պետական կառույցների» ստեղծում:


© armedia.am