Carrefour-ը շուտով կբացվի

02:05     7 մարտի, 2015

Carrefour հիպերմարկետների ցանցը երկար ժամանակ էր պատրաստվում ներկայանալ հայ հաճախորդին: Այժմ կազմակերպիչները տեղեկացնում են, որ հիպերմարկետի բացումը տեղի կունենա մարտի 11-ին Երևան Մոլում:

Carrefour հիպերմարկետների ցանցը մեծ հեղինակություն է վայելում ողջ աշխարհում, այն ունի 15 130 խանութ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: 


© armedia.am