«Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում լույս տեսած «100 տարի... Իրական պատմություններ» գիրքը կազմված է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների 47 իրական պատմություններից` մարդիկ, ում նախնիները կարողացել են փրկվել Եղեռնից թուրք ընկերոջ, հարևանի կամ իրադարձություններին ականատես որևէ թուրքի շնորհիվ: Նախագծի նպատակը հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելն էր: Ծրագիրն իրականացրել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ: Թուրքիայում ծրագրի գործընկերն է եղել «tursu.tv production» կազմակերպությունը:
Մինչև գրքի լույս ընծայվելը պատմությունները հայերենով հրապարակվել են «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության կայքում, թուրքերենով` Taraf, Zaman, Radikal, Demokrat Haber, Evrensel, Bianet, Yurt, T24 media պարբերականներում:
«100 տարի... Իրական պատմություններ» գիրքը լույս է տեսել հայերեն և անգլերեն տարբերակներով: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Ստամբուլում, ապա` Երևանում: Հետաքրքրված անձինք կարող են գրքի օրինակներ ձեռք բերել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ գրասենյակում` նախապես զանգահարելով (010) 528 472 հեռախոսահամարին: