Քրեական գործ`ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի դեմ

11:11     7 մարտի, 2015

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական գործ կհարուցի սենատոր Ռոբերտ Մենենդեսի դեմ: Մենենդեսին մեղադրում են դոնոր` Սալոմոն Մելգենի հետ անօրեն հարաբերություններ ունենալու համար: Համաձայն առկա վարկածի` սենատորը անօրինաբար պաշտպանել է նաև Ֆլորիդայի ակնաբույժի գործարար շահերը` նրանից կաշառք ստանալու դիմաց, հայտնում է  USA Today-ը:

Մենենդեսը ուրբաթ օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ  հերքել է իր դեմ հարուցված մեղադրանքները` նշելով.

«Թույլ տվեք պարզ արտահայտվել: Շատ պարզ: Ես միշտ օրինական վարք եմ դրսևորել` դեմ դուրս չգալով օրենքին: 23 տարվա ընթացքում, երբ ես լիազորություն եմ ունեցել լինել ԱՄՆ կոնգրեսում,  իմ և իմ թիմի կողմից նախաձեռնված ցանկացած գործողություն  նպատակ է ունեցել առավելագույնս ծառայել Նյու Ջերսիի և ԱՄՆ ամբողջ բնակչության շահերին» - նշել է սենատորը:


© armedia.am