Times.am-ը հաղորդում է, որ այսօր հայտնի են դարձել անցած շաբաթվա ընթացքում սպանված առնվազն երեք ադրբեջանցիների անունները։ Խոսքը շարքայիններ Զամին Ամինովի, Ալեքպեր Աբասովի և լեյտենանտ Շալալ Հասանովի մասին է։
Times.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հարց էր բարձրացրել, թե ինչպես պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նայի զոհվածների ծնողների աչքերին։ Հիմա արդեն հայտնի է առնվազն երեք զինծառայողների անուններ, ում ծնողներին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պարտավոր է բացատրություններ տալ։