Հայաստանում ռուս սահմանապահները ջանք չեն խնայի, որպեսզի թույլ չտան սադրանքներ հայ-թուրքական սահամանին Ցեղասպանության հարյուրամյակին, այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը, հայտնում է РИА Новости-ին:
Իր խոսքում Բիրյուկովը մասնավորապես նշել է.
«Հայ-թուրքական սահմանային խախատումները հիմնականում Թուրքիայի քաղաքացիների կողմից են իրականացվում, իսկ որպես պատճառաբանություն ներկայացվում է այդ քաղաքացիների մոլորված լինելը: Փոքր սադրանքներ են լինում: Չնայած այդ ամենին` մենք գործելու ենք բացառապես օրենքի շրջանակում: Նպատակն է հարթել տեղի ունեցածը և այլևս թույլ չտալ, որ կրկնություն լինի»,- նշել է Բիրյուկովը: