Ինչու՞ Բաքու, այլ ոչ Ստեփանակերտ

23:33     7 մարտի, 2015

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլտերը 2015թ․-ի մարտի 12-13-ին փաստահավաք այցով կմեկնի Բաքու՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»  անունը ստացած զեկույցի պատրաստման համար։

ԵԽԽՎ կայքում նշված է, որ  այցի ժամանակ Ուոլտերը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ։

Նախատեսված է նաև Ուոլտերի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և միջազգային հանրության հետ առնչվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հարց է առաջանում, ինչու՞ է ԵԽԽՎ զեկուցողը մեկնում Բաքու, այլ ոչ թե Ստեփանակերտ, Արցախի վերաբերյալ զեկույցի պատրաստման համար: Նշենք նաև, որ նախկինում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ բոյկոտելու է ԵԽԽՎ-ում ԼՂՀ զեկույցի պատրաստման գործընթացը:  


© armedia.am