Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեմ է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին հայ ըմբիշների մասնակցությանը:
«Ֆեդերացիայի ղեկավարությունը և գործադիր կոմիտեն բազմակողմանիորեն և լրջորեն ուսումնասիրել են Բաքվի խաղերին հայ ըմբիշների մասնակցության հարցը և որոշում են կայացրել, որ մեր ներկայացուցիչների մասնակցությունն անիմաստ և ոչ նպատակահարմար է: Առաջիկա օրերին մենք մեր որոշման մասին կտեղեկացնենք սպորտի նախարարությանը և օլիմպիական կոմիտեին»,- հայտարարել է Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Միաժամանակ Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին պարտադիր է:
«Մեր մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին պարտադիր է: Մենք պետք է մասնակցենք Խաղերին: Սա իմ անձնական կարծիքն է»,- նշել է նախարարը:
«Բաքու-2015» Եվրոպական խաղերը տեղի կունենան Բաքվում 2015թ-ի հունիսի 12-28-ը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված է 20 մարզաձև, որոնցից 16-ն` օլիպական և 4-ը` ոչ օլիմպիական: Մոտ 17 օր տևող խաղերին կմասնակցի 6000 մարզիկ ողջ Եվրոպայից: