Բոսիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են Ինգուշեթիայում: Այս մասին ТАСС-ին հայտնել է Ինգուշեթիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալբերտ Բարախաևը:
Ըստ նրա` Անզոր Գուբաշևը ձերբակալվել է, երբ մեքենայով Մալգոբեկից գնալիս է եղել Մալգոբեկի շրջանի Վոզնեսենովյան գյուղ, որտեղ բնակվում է նրա մայրը, իսկ երկրորդ կասկածյալը` Զուր Դադաևը ձերբակալվել է Մագասե քաղաքում:
Անվտանգության խորհրդի քարտուղարի տվյալներով` Գուբաշևի եղբայրը ևս ձերբակալված է: Գուբաշևի և Դադաևի ընտանիքները Չեչնիայի Իտում-Կալինյան շրջանից են, ովքեր 1960-ականներին տեղափոխվել են Վոզնեսենովյան գյուղ:
Ըստ Բարախաևի` Անզոր Գուբաևը և Զաուր Դադաևը Գրոզինում ունեցել են բնակարան և բնակվել են այնտեղ: Դադաևը մոտ տաս տարի ծառայել է Չեչնիայի Հանրապետության ՆԳՆ «Սևեռ» /«Հյուսիս»/ գումարտակում:
Ինչպես հայտնել էին ավելի վաղ, Նեմցովի սպանողներին նախատեսվում էր ձերբակալել մարտի 8-ին: