Եվրոպական բանակի առկայությունը Ռուսաստանին կհասկացնի, որ իր հարևանները լուրջ են վերաբերվում սեփական շահերի պաշտպանությանը: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հաղորդում է Росбалт-ը:
Ըստ քաղաքական գործչի` նման բանակով Եվրամիությունը կկարողանա արձագանքել ինչպես իր, այնպես էլ այլ եվրոպական երկրներին ուղղված սպառնալիքներին: Նման կերպ Ռուսաստանը կհասկան, որ «մենք լրջորեն ենք վերաբերվում ԵՄ արժեքները պաշտպանելուն»:
Բացի այդ, ըստ Յունկերի, համաեվրոպական բանակն աշխարհին ցույց կտա, որ ԵՄ երկրների միջև երբեք պատերազմ չի լինի:
Այդ գաղափարի օգտին էր արտահայտվել նաև Բունդեստագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռետտգենը: Նա նշել էր, որ եվրոպական երկրները ծախսում են հսկայական միջոցներ ազգային բանակ պահելու համար, սակայն ԵՄ անդամ երկրների ռազմական հնարավորությունները, Ռուսաստանի հետ համեմատած, դեռևս ոչ բավարար են:
Ավելի վաղ, Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դել Լյաեն կարծիք էր հայտնել, որ ԵՄ-ին շուտով անհրաժեշտ կլինի սեփական բանակը: Ըստ նրա` համաեվորապական զինված ուժերը հնարավորություն կտան ամրապնդել անվտանգության ոլորտում եվրոպական քաղաքականությունը` հաշվի առնելով այնպիսի ճգնաժամեր, ինչպիսին է ուկրաինականը: Միաժամանակ նախարարը նշել է, որ նման նախագծի իրականացումը ժամանակատար է և այն արագ կյանքի կոչել չի հաջողվի:
Փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները համաձայնություն տվեցին արագ արձագանքման ուժերը 13 հազարից 30 հազարի հասցնելու առաջարկին: Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի` Արևելյան Եվրոպայում կստեղծվեն ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարական կենտրոններ: Նման կենտրոններ կստեղծվեն Լատվիայում, լիտվայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև արագ արձագանքման առաջապահ խմբի ձևավորման վերաբերյալ, որը կազմված կլինի մոտ 5 հազար զինծառայողից: