Երևան ժամանող կանայք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական բացիկներ և ծաղիկներ են ստացել։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհավորանքներն անակնկալ էին թե՛ Երևան ժամանող, թե՛ նրանց դիմավորող կանանց, թե՛ օդանավակայանի համակազմի աշխատակցուհիների համար։
Մարտի 8-ին Երևանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր ժամանումների կին ուղևորները, ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։