ԵԽ որոշ երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Հունգարիան, խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը անբնական քիչ է (մոտ 10 տոկոս)։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Անն Բրասերը։
Նա նշել է, որ վերջերս ԵԽ անդամ երկրների խորհրդարաններում կանանց ներկայացվածությունն աճել է։
Բրասերը տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն, որոշ երկրներում, օրինակ` Անդորայում, տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը 50/50 է։ Նրա խոսքով՝ Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Իսպանիայի խորհրդարաններում կանայք կազմում են 30-40 տոկոսը։
Բրասերը հիշեցրել է, որ 2008-ից ԵԽԽՎ-ում գործում է կանոն, ըստ որի խորհրդարաններում կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը պետք է հավասարակշռված լինի ։
Բրասերը նշել է, որ ներկայումս ԵԽԽՎ պատվիրակների 34 տոկոսը կանայք են։