Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Գաբրիել Սարգսյանը, ով 7.5 միավորով բաժանեց 5-23-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը 18-րդն էր: Այս մասին հայտնում է News.am Sport-ը:
Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցներից Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտեց 7 միավորով (36-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (52-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (83-րդ տեղ)՝ 6.5-ական, Սամվել Տեր-Սահակյանը (88-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (90-րդ տեղ) և Վլադիմիր Պողոսյանը (110-րդ տեղ)՝ 6-ական, իսկ Արման Միքայելյանը (112-րդ տեղ) և Զավեն Անդրիասյանը (119-րդ տեղ)՝ 5.5 ական:
Առաջնությանը մասնակցեցին 250 շախմատիստներ, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս շախմատիստ Եվգենի Նայերը: