Եվրոպան պատրաստ չէ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման. Դոնալդ Տուսկ

10:39     9 մարտի, 2015

Եվրոպան դեռևս պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը New York Times պարբերականին տված հարցազրույցում:

Տուսկը մասնավորապես նշել է, որ ներկայումս անհնար է այդ հարցով համաձայնության հասնել ԵՄ անդամ երկրների շարքում, քանի որ որոշ երկրներ դեռ հույս ունեն, որ Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում: «Անձամբ ես ավելի թերահավատորեն եմ տրամադրված», - նշել է պաշտոնյան:


© armedia.am