Վրացական գինու արտահանումը կրճատվել է երեք անգամ

12:49     9 մարտի, 2015

Հունվար-փետրվարին միջազգային շուկաներում վաճառվել է ընդամենը 3 միլիոն շիշ վրացական գինի, ինչը երեք անգամ քիչ է  անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2014թ-ի հունվար-փետրվար ամիսներին վրացի գինեգործները կարողացել են իրացնել 9,8 մլն շիշ: Գինու ազգային ծառայությունում արտահանման ծավալների կրճատումը բացատրում են Ռուսաստանում և Ուկրաինայում առկա իրավիճակով: Այդ մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները՝ արտահանումը Ռուսաստան կրճատվել է 85%-ով, իսկ Ուկրաինա՝ 66%-ով:

Չնայած այս ամենին, Ռուսաստանը շարունակում է մնալ արտահանման հիմնական շուկան, որտեղ հունվար-փետրվար ամիսներին վաճառվել է 1 007 231 շիշ վրացական գինի, իսկ երկրորդ տեղում է Ուկրաինան՝ 477 384 մլն շիշ, ապա Ղազախստանը (458 922 շիշ), Լեհաստանը (220 082 շիշ) և Չինաստանը (216 842 շիշ):

Հունվար-փետրվար ամիսներին վրացական գինին իրացվել է 22 երկրում: Վաճառքի ցուցանիշն աճել է այնպիսի ռազմավարական շուկաներում, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Կանադան, Էստոնիան: Գինու ողջ արտահանումից ստացված գումարը կազմել է մոտ 8.5 մլն դոլար:


© armedia.am