ՀՀ արտգործնախարարը կայցելի ‪Սլովենիա‬

11:10     9 մարտի, 2015

Մարտի 9-10-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանը կայցելի Սլովենիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սլովենիայի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։


© armedia.am