Արևմտյան լրատվական կայքերը հայտարարում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է իր մտադրության մասին՝ «բռնազավթել Ղրիմը», հայտնում է Euronews-ը:
Ռուսական պետական հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել, որտեղ Պուտինը ներկայացրել է մանրամասներ՝ ամբողջ գիշեր, փակ դռների հետևում տեղի ունեցած անվտանգության ղեկավարների հետ իր հանդիպման մասին, հանդիպում, որը արևմտյան մամուլում բնորոշվել է որպես «կենսական ժամեր անցյալ տարվա Ղրիմի բռնազավթումից առաջ»: «Դեպի տուն վերադարձ» անվանումը ստացած վավերագրական ֆիլմի ժամանակ ՌԴ նախագահը մասնավորապես նշում է.
«Մենք մեր հանդիպումը ավարտեցինք առավոտյան ժամը յոթին: Երբ մենք բաժանվում էինք, ես ասացի գործընկերներիս՝ մենք պետք է աշխատենք Ղրիմը հետ վերադարձնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը: