Լոս Անջելեսում առաջարկում են խաչմերուկներից մեկն անվանել ի հիշատակ Հայոց ցեղասպանության

14:17     9 մարտի, 2015

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ'Ֆարելը միջնորդություն է ներկայացրել՝ Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու փողոցների խաչմերուկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» անվանելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:

Միջնորդության մեջ առաջարկվում է նաև հիշատակի մշտական նշաններ տեղադրել խաչմերուկի շրջակայքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը քաղաքային խորհրդում քվեարկության կդրվի առաջիկա շաբաթներին:


© armedia.am