Մարտի 12-13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Աստանա՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով: Այդ մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Ըստ աղբյուրի, “կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրա-տնտեսական համագործակցության վիճակն ու զարգացման տեսլականը, եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումները”: Օրակարգում ընդգրկված է նաև Ուկրաինայի հարցի քննարկումը:
Բացի այդ, տեղի կունենա Նազարբաև-Պուտին երկկողմ հանդիպում: