Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին տեղի կունենա Հայաստանում

16:04     9 մարտի, 2015

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է համաձայնագիր Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:

«Այսօրվանից պետք է նախապատրաստվել համաժողովին, և համապատասխան մարմինների կողմից հուշագրի ստորագրումը այդ աշխատանքների սկիզբն է: Հուսով եմ, որ այս իրադարձության անցկացումը Հայաստանին կբարձրացնի մի քանի աստիճանով այս ոլորտի աշխարհի քարտեզի վրա կամ աշխարհի վարկանշավորման մեջ», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:


© armedia.am