Արցախում մինի ֆուտբոլի սիրողական մրցաշար կանցկացվի

16:39     9 մարտի, 2015

Մարտի 29-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կմեկնարկի մինի ֆուտբոլի սիրողական լիարժեք մրցաշարը: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարը կազմակերպել է Սիրողական ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի հիմնադիր, ռուսաստանահայ Արմեն Բարխուդարյանը:

Մրցաշարին մասնակցելու են ութ թիմեր՝ «Լ. Արցախ» (Ստեփանակերտ), «Ավո» (Մարտունի), «Քիրս»(Շուշի), «Խաչեն» (Շաhումյան), «Բերդ» (Ասկերան), «Ջրաբերդ» (Մարտակերտ) «Դիզակ» (Հադրութ) և «Բերձոր» (Բերձոր):


© armedia.am