Արցախում մեկնարկել են համայնքապետերի համար նախատեսված դասընթացները

15:03     9 մարտի, 2015

Արցախում մարտի 9-ին մեկնարկել է համայնքների ղեկավարների համար կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող դասընթացների առաջին փուլը, որին մասնակցում են 30 համայնքապետեր՝ հանրապետության բոլոր շրջաններից: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:  

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով դասընթացների մասնակիցներին, կարևորել է վերապատրաստման այդ հնարավորությունը՝ համայնքապետերի որակավորման  աստիճանի բարձրացման, գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Վերջինս համայնքապետերին նաև հորդորել է ավելի նախաձեռնող լինել՝ իրենց հուզող հարցերը համապատասխան օղակներին ներկայացնելու  հարցում:


© armedia.am