ԵԱՀԿ-ն ուղիներ է որոնում Վրաստանում իր առաքելությունը վերականգնելու համար: Այդ մասին Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Մենք կդիտարկենք օգնություն ցուցաբերելու եղանակները (Աբխազիայի և Ցխինվալի շրջանի բնակչությանը): Շատ ուղիներ կան, ամենակարևորը երկխոսությունն է : Մենք նաև կքննարկենք, թե ինչպես կարելի է վերականգնել առաքելությունը, որ ԵԱՀԿ-ն ավելի ուժեղ և կարևոր ներկայացվածություն ունենա տեղում: Այդ դեպքում մենք կկարողանանք ավելի լավ միասին աշխատել խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-հայտարարել է Զանիերը Թիֆլիսում, հաղորդում է Новости-Грузия-ն:
Զանիերը նաև հայտարարել է, որ Եվրոպայում այլևս չեն ուզում բաժանարար գծեր տեսնել:
ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարն այցելել է Վրաստան մարտի 8-ին և մինչև մարտի 11-ը մի շարք հանդիպումներ կունենա երկրի նախագահի, վարչապետի և այլն պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ առաքելությունը Վրաստանում դադարեցվել է 2009թ.-ի հունիսին: