Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի 4-ին արդեն երկրորդ անգամ տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։ Այս մասին Artsakhpress-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել ընտանիքի անդամներին»,- նշել է Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին ադրբեջանական իշխանություններն առաջին անգամ թույլատրել են ռազմագերուն տեսակցել այս տարվա փետրվարի 19-ին: