Մի խումբ թուրք մտավորականներ Դանիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող ցուցահանդեսի դեմ խնդրագիր են ստորագրել: Այս մասին գրում է Masis Post-ը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Դանիայում Թուրքիայի դեսպանատան կողմից և նպատակ ունի նպաստել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Անկարայի դիրքորոշման տարածմանը: Թուրք մտավորականների` Դանիայի թագավորական գրադարանին ուղղված ուղերձում ասվում է. «Մի՛ կանգնեք Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին և մի՛ նպաստեք հակադրությանը սեփական պատմության հետ»:
Նշենք, որ Դանիայի թագավորական գրադարանը Թուրքիայի կառավարությանը թույլ էր տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությանն ի պատասխան, այսպես կոչված, «այլընտրանքային ցուցահանդես» կազմակերպել: