Խարկովում հրաժեշտ են տվել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդին

19:31     9 մարտի, 2015

Ուկրաինայի Սուրբ Հարություն եկեղեցում կայացել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանի հուղարկավորությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:

Հրաժեշտի արարողությանը մասնակցել են հայ համայնքի, տեղական իշխանությունների, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ:

Գրիգորիս Բունիաթյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել Ուկրաինայի նախագահն ու վարչապետը:


© armedia.am