ԱՄՆ սենատորներ. Իրանի հետ հնարավոր միջուկային համաձայնությունը կգործի միայն այնքան ժամանակ, որքան Օբաման կլինի ԱՄՆ նախագահ

23:14     9 մարտի, 2015

ԱՄՆ 47 հանրապետական սենատորները նամակ-նախազգուշացում են ուղարկել Իրանի ղեկավարությանը, որտեղ վերջիններս նշում են, որ եթե անգամ Օբամային հաջողվի Իրանի հետ հասնել միջուկային համաձայնության, այն կգործի միայն այնքան ժամանակ, որքան Օբաման կլինի ԱՄՆ նախագահ, հայտնում է Reuters-ը:

Իրանի առաջնորդներին ուղղված բաց նամակում, սենատորները հիշեցրել են, որ Օբաման լքելու է նախագահի իր պաշտոնը 2017 թվականի հունվարին, «…մինչդեռ մեզանից շատերը շարունակելու են մնալ իրենց պաշտոններում և Կոնգրեսը կկարողանա փոփոխել պայմանագրի պայմանները» ,- ասվում է նամակում:

Ի պատասխան` Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նշել է. «Նամակը ուղղակի քարոզչություն է և չունի իրավական որևէ ուժ: Կառավարության փոփոխությունը ամենևին չի նշանակում միջազգային պայմանագրերի անվավեր ճանաչում»: 


© armedia.am