Մարտի 10-13-ը Պեկինում տեղի կունենա Համագործակցության շանհայյան կազմակերպության անդամ պետությունների Ազգային կոորդինատորների խորհրդի հերթական նիստը Ռուսաստանի նախագահությամբ, հաղորդում է ՀՇԿ կայքը:
ՀՇԿ անդամներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, դիտորդ են` Հնդկաստանը, Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան և Պակիստանը, երկխոսության գործընկերներն են` Բելառուսը, Թուրքիան և Շրի Լանկան: