Զենքի արտահանմամբ Ռուսաստանն աշխարհում երկրորդն է

10:36     10 մարտի, 2015

2014 թիվը երկրի համար ռեկորդային էր. Ռուսաստանը տարբեր երկրներ 10մլրդ դոլարի զենք է արտահանել` բարձրացնելով նախորդ տարվա ցուցանիշները 9%-ով: Այսպիսի տվյալներ են բերում ամերիկյան IHS ընկերության վերլուծաբանները, որը կատարում է զենքի համաշխարհային շուկայի ամենամյա մոնիթորինգ, հաղորդում է m.123ru.net-ը: Իսկ առաջին տեղում ԱՄՆ-ն է:

Ամենաշատ զենք Ռուսաստանն արտահանում է Չինաստան: 2014թ. չինացիները ռուսներից 2,3մլրդ դոլարի զենք են գնել: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որը գնել է 1,7մլրդ դոլարի զենք, իսկ Վենեսուելան և Վիետնամը` 1-ական միլիարդ դոլարի:


© armedia.am