Հայ-չեխական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները

11:00     10 մարտի, 2015

Հայաստանը վճռականորեն է տրամադրված իր եվրոպական գործընկերների աջակցությամբ ինստիտուցիոնալ բարեփոխումների ընդլայնման և խորացման հարցում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է Չեխիայի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ:

Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ հայ խորհրդարանականների այցը Չեխիա հավելյալ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման համար:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Ղարաբաղյան խնդրին՝ նշելով, որ Հայաստանը հանդես է գալիս բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից: Նա բարձր է գնահատել Չեխիայի կառուցողական դիրքորոշումն այս հարցում:

Շարմազանովը նաև հայտարարել է, որ Չեխիայում նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք ցուցահանդեսների անցկացում:


© armedia.am