ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դիվերսանտների դատավճիռը

12:22     10 մարտի, 2015

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ ատյանի դատարանն այսօր՝ մարտի 10-ին, անփոփոխ թողեց ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատավճիռը: Այս մասին հաղորդում է News.am-ը՝ հղում անելով Գուլիևի փաստաբան Արկադի Իսրայելյանին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի 2014թ.-ի դեկտեմբերի 29-ի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:


© armedia.am