«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերում». ցուցահանդես Լոս Անջելեսում

12:32     10 մարտի, 2015

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Լոս Անջելեսում ապրիլի 8-10 տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդես: Այս մասին փոխանցում է Masis Post-ը:

Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն համաշխարհային մամուլում թուրքական իշխանությունների կողմից հայ ժողովրդի դեմ նախորդ դարասկզբին իրականացված հանցագործությունները լուսաբանող նկարներ: Ցուցադրությունը իրակացվում է 2014թ. նոյեմբերին լույս տեսած համանուն գրքի հիման վրա:

Հիշեցնենք, որ 260 էջից կազմված այս գիրքն ամփոփում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին քառորդում համաշխարհային մամուլում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակված լուսանկարներ, պատկերազարդումներ և էսքիզներ:


© armedia.am