Թեհրանի հայոց թեմի 100-ամյակի հանձնախմբի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հայտարարվել է համահամայնքային ծառատունկ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բյուրավոր նահատակների հիշատակը հավերժացնող և հարյուրամյակը խորհրդանշող 100 ծառից բաղկացած ծառուղին իր ուրույն տեղը կունենա «Սոհանաք» այգու մի անկյունում: