Եվրամիությունը մտադիր է այս տարի Ուկրաինային տրամադրել 110մլն դոլար արժողությամբ ֆինանսական օգնության հատուկ փաթեթ: Այս մասին հայտնում է Regnum լրատվականը՝ հղում անելով ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Hանին:
Ենթադրվում է, որ այդ գումարը պետք է ծախսվի ուկրաինական իշխանությունների կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների ծրագրի իրակացման համար:
«Ուկրաինայում ստեղծված փխրուն իրավիճակը թույլ չի տալիս վերջինիս նկատմամբ օգնության երկարաժամկետ ծրագիր ընդունել»,-նշել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ հատկացվող օգնությունից 95մլն եվրոն տրամադրվելու է մասնավոր հատվածի, ինչպես նաև երկրի արևելքում հակամարտության հետևանքով տուժած տնտեսության ճյուղերի վերականգնման համար:
Հարկ է նշել, որ Ուկրաինային տնտեսական օգնության տրամադրելու որոշումը Եվրոպայում ոչ միանշանակ արձագանք է ստացել: Այսպես, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ քաղաքացիական պատերազմի պայմաններում ցանկացած տնտեսական օգնություն Ուկրաինային անօգուտ է: Նման կարծիք է հնչել նաև Արժույթի միջազգային հիմնադրամից: